Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չարենցավանում մեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային երկօրյա մրցաշարը։ «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ում 2 օր շարունակ ձյուդոյի մրցաշարում իրենց ուժերը կչափեն շուրջ 550 մարզիկ՝ ՀՀ-ից, ՌԴ-ից և Վրաստանից։

Արդեն ավանդական դարձած միջազգային մրցաշարը կազմակերպվում է 4-րդ անգամ՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի և Չարենցավանի մարզադպրոցի նախաձեռնությամբ։ Մրցումներն անցկացվում են 4 տարիքային խմբերով՝ 35 քաշային կարգով։

Ձյուդոյի միջազգային մրցաշարի կազմակերպիչները վստահ են, որ այս մրցաշարը լավ հնարավորություն է շարունակելու Արարատ Նազարբեկյանի կիսատ թողած գործը և խթանելու մարզիկների նոր նվաճումների ձեռքբերումը։

«Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարի ընթացքում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները պարգևատրվելու են հավաստագրերով, մեդալներով, դրամական պարգևներով և նվերներով։ Թիմային հաշվարկով մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը նույնպես կպարգևատրվեն դրամական պարգևներով ու նվերներով։

Հիշեցնենք, որ կյանքից վաղաժամ հեռացած Արարատ Նազարբեկյանը ձյուդո մարզաձևի զարգացման գործում մեծ ավանդ է ունեցել։ Նրա օրոք Չարենցավանի ձյուդոյի հավաքականը գրանցել է մեծ հաջողություններ։



