Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը տեղափոխվել էր հոգեկան առողջության պահպանման կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը Zarkerak - Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը տեղափոխվել էր հոգեկան առողջության պահպանման կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը
Zarkerak Zarkerak - Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը տեղափոխվել էր հոգեկան առողջության պահպանման կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը
Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը տեղափոխվել էր հոգեկան առողջության պահպանման կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը տեղափոխվել էր հոգեկան առողջության պահպանման կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: 

Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:

Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն:

Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն:

17 Մայիս, 2026 11:03
Վեր