Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը երկու ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է Թևանյանին երկու ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության մեջ։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։


