Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 24-ին՝ ժամը 07։19-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ բնակավայրի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։10-ին, մարվել՝ 08։45-ին։ Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը՝ մոտ 35 քմ։


