Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա Zarkerak - Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա
Zarkerak Zarkerak - Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 24-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։10-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են 32-ամյա Տիգրան Ն․-ի վարած «Volkswagen Golf», 51-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Volkswagen Jetta» մակնիշի, 31-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Volkswagen Beetle» մակնիշի և 31-ամյա Վլադիմիր Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

«Volkswagen»-ներից 2-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, իսկ բախումը եղել է վրացական համարանիշներով «Kia»-ի և սպիտակ «Volkswagen»-ի միջև, ապա «Kia»-ն առաջ է ընթացել, բախվել կայանված «Volkswagen»-ներին, որոնցից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։

24 Մայիս, 2026 16:30
Վեր