Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններում Եվրոպական Միությունը ներկայացնելու իր պատրաստակամության մասին։
«Սա, հավանաբար, միակ հարցն է, որին չի կարելի բացասական պատասխան տալ», – կիրակի օրը ասել է Ստուբը՝ պատասխանելով Ռուսաստանի հետ բանակցելու իր պատրաստակամության մասին հարցին։
Նա նաև նշել է, որ «խաղաղության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը պարտավորվի պահպանել հրադադարը»։
Ռուսաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Ստուբն ասել է, որ «սահմանը կբացվի, երբ պարզ դառնա, որ Ռուսաստանը չի օգտագործի ներգաղթյալներին կամ փախստականներին որպես գործիք Ֆինլանդիայի դեմ»։
Կիրակի օրը ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել, և, ըստ ֆիննական առաջատար «Helsingin Sanomat» թերթի աղբյուրների, Ֆինլանդիայի նախագահը կարող է կենտրոնական դեր խաղալ այդ գործընթացում։

