Օլիգարխներն առաջիկա 5 տարում խնդիրներից չեն ազատվելու. Վահագն Ալեքսանյան Zarkerak - Օլիգարխներն առաջիկա 5 տարում խնդիրներից չեն ազատվելու. Վահագն Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Օլիգարխներն առաջիկա 5 տարում խնդիրներից չեն ազատվելու. Վահագն Ալեքսանյան
Օլիգարխներն առաջիկա 5 տարում խնդիրներից չեն ազատվելու. Վահագն Ալեքսանյան

Օլիգարխներն առաջիկա 5 տարում խնդիրներից չեն ազատվելու. Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովչիկները: Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նաև նշեց. «Այն քաղաքացին, ով գնացել է ընտրատեղամաս, քվերակել է իր ազատ կամքով՝ թեկուզ ամենառադիկալ ընդդիմադիրին, ես խորագույն հարգանք ունեմ այդ քաղաքացու քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ: Մեր քաղաքական հավատամքն է, որ քաղաքացին պետք է քվերակի իր քաղաքական համոզմունքներից ելնելով: Մեր բոլոր հարցումներով և  միջազգային վստահելի հարցումներով օրինակ՝ «Ուժեղ Հայաստան»-ն ուներ 12 տոկոս աջակցություն: Իմ կարծիքն է, որ «Ուժեղ Հայաստան»-ը պիտի դիմի ՍԴ, Արամ Վարդևանյանն ինքը պետք է գրի այդ դիմումը ու այդտեղ պետք է նշի հետևյալը, քանի որ ՔՊ-ի վստահված անձանցից մեկը տեղամասերից մեկում ներկա է գտնվել ՔՊ-ի Հայաստանն ուրվագծող քարտեզ-կրծքանշանով, իրենց տասովչիկների կողմից կաշառք ստացած քաղաքացին մտել է ընտրատեղամաս, տեսել է այդ քարտեզը, նրա մեջ արթնացել է խիղճը և նա չի քվեարկել ըստ տասովչիկի տված ցուցման»:

Անդրադառնալով հարցին, թե Իշխան Սաղաթելյանն ասել է՝ կասկածներ կան, որ ՔՊ-ն է փող բաժանել՝ Ալեքսանյանն ասաց. «Եթե նման բան է ասել, Իշխան Սաղաթելյանը դասական ստախոս է»:

09 Հունիս, 2026 11:18
Վեր