Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընտրության օրը 20.01, երբ ոչ մի քվեատուփ դեռ բացված չէր, Սամվել Կարապետյանն ու իր զարմիկ Նարեկ Կարապետյանը լայվ են մտնում, ասում են՝ Փաշինյանը պարտվում է, դրանից 6 ժամ 30 րոպե հետո, երբ հազարավոր ընտրատեղամասերի տվյալներ արդեն կար, Փաշինյանը հայտարարում է, որ հաղթում է: Հիմա այս մարդիկ ասում են՝ դու հայտարարել ես, որ հաղթում ես»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանի խոսքով՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում ՔՊ-ն առաջատար է. «Չկա մի շրջան, որտեղ մեզնից շատ հավաքած ուժ կա, անցած անգամ երկու վարչական շրջան կար, որ այդպես էր: Գյումրիում ՔՊ-ն ստացել է 50 տոկոսից ավել ձայն, սա ի պատասխան բոլոր այն եռագլխիկների, որոնք պնդում էին, թե ՀՀ-ում պետք է Գյումրի-2 անեն, գյումրեցին ցույց տվեց, որ ինքը Գյումրի-1 է անում: Մեր գյումրեցիներին հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ վստահության համար»:
Հարցին, թե արդյոք ճգնաժամ չի առաջանա, եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի՝ պատգամավորը նշեց. «Էս ընդդիմությունը յա եղած, յա չեղած: Փոքրիկ խմբակով եթե մտնեն ԱԺ, շատ հետաքրքիր կլինի»:


