Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 7-ին մենք արձանագրել ենք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Իհարկե, նաև մշտադիտարկում է իրականացվել իրավախախտումներ հայտնաբերելու տեսանկյունից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
«Արձանագրել ենք մի շարք դեպքեր, դրանց մի մասը ստուգման փուլում է, և ձեր կողմից նշված ծեծի, խուլիգանության, այսպես ասած, դեպքերն արձանագրվել են, հաղորդումներ են ներկայացվել նախաքննության մարմնին: Այս պահին նման որակումներ չէի տա՝ դրանք քաղաքական են թե քաղաքական չեն, բայց բոլոր ընտրատեղամասերում ընտրության հետ կապված դեպքերն արձանագրվել են: Մի մասը ուղարկվել է ՔԿ, ինչի մասին մենք երեքժամյա պարբերականությամբ հայտարարել ենք, մի մասն էլ ստուգվում է՝ կա՛մ կհերքվեն, կա՛մ կներկայացվեն Քննչական մարմնին»,- ասաց նա՝ ի պատասխան լրագրողների՝ բռնությունների մասին դիտարկումներին:
Նրա խոսքով՝ չի կարող այս պահին ասել՝ քանի գործ է հարուցվել, կարող է ասել՝ այս պահի դրությամբ շուրջ 100-ը իրենց կողմից ներկայացվել է ՔԿ:
«Հնարավոր է՝ այլ աղբյուրներից ՔԿ-ն ևս ստացած լինի հաղորդումներ, և հարուցված վարույթների թիվը կարող եք ճշգրտել Քննչական կոմիտեից»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալը:


