Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv Zarkerak - Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
Zarkerak Zarkerak - Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Euractiv պարբերականը տեղեկություն է հրապարակել, թե ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) անդամակցելու շուրջ։

Նշվում է, որ թեև վերջնական որոշում դեռ չկա, Փաշինյանն արդեն հայտնել է իր հետաքրքրվածությունը, և եվրոպական քաղաքական ընտանիքը կարող է հաստատել ՔՊ անդամակցությունը տարվա վերջին։ 

Այս քայլը հաջորդում է կիրակի օրը կայացած ընտրություններում Փաշինյանի հաղթանակին, որն անցել է ռուսական միջամտության մասին հայտարարությունների ֆոնին։ 

Չնայած Ռուսաստանի ազդեցությունից հեռանալու հստակ միտմանը, Euractiv-ի հաղորդմամբ, հայաստանյան իշխանությունները զգուշանում են երկրի արտաքին քաղաքական ընտրությունը ձևակերպել որպես կոշտ այլընտրանք Բրյուսելի և Մոսկվայի միջև, մինչդեռ դիտորդները սպասում են նաև ԵՄ անդամության թեկնածության պաշտոնական դիմումին։

ԵԺԿ-ին միանալու մտադրություն ունեցող այլ կուսակցությունների թվում են Հունգարիայի իշխող «Տիսա»-ն, Դանիայի «Լիբերալ դաշինքը», Չեխիայի «STAN»-ը և Չեռնոգորիայի իշխող «Եվրոպան հիմա» շարժումը (PES), որի առաջնորդ Միլոժկո Սպաջիչը երկուշաբթի մասնակցել է Սարաևոյում կայացած ԵԺԿ ընդլայնման միջոցառմանը։

09 Հունիս, 2026 14:04
Վեր