Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը Zarkerak - Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը
Zarkerak Zarkerak - Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համաձայն կանխատեսման մոդելների՝ այս ամռանը կակտիվանա «Էլ-Նինյո» երևույթը, որը պայմանավորված է Խաղաղ օվկիանոսի արևադարձային գոտու ծովի մակերևույթի ջրի ջերմաստիճանների կտրուկ տաքացմամբ։ Մոդելները կանխատեսում են, որ ամռանը Էլ-Նինյոյի ազդեցությունը կզգացվի համաշխարհային կլիմայի վրա։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության այս ամռան գլխավոր կանխատեսումներն են.

• Աշխարհի մեծ մասում օդի ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր։

• Անոմալ տաք ջերմաստիճաններ են կանխատեսվում Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հասարակածային հատվածներում։

• Ատլանտյան օվկիանոսի արևադարձային գոտին կբնութագրվի միջինից բարձր ջերմաստիճաններով։

• Հնդկաստանում, Աֆրիկայի Հյուսիսային Գվինեական ծոցի և Եղջյուրի շրջաններում սպասվում են չորային պայմաններ, մինչդեռ Հարավային Աֆրիկայում տեղումները կարող են լինել նորմայից ավել։

• Էլ–Նինյոյի ազդեցությամբ պայմանավորված Խաղաղ Օվկիանոսի Կենտրոնական և Արևելյան հասարակածային գոտում սպասվում են նորմայից շատ տեղումներ։

• Ավստրալիայի մեծ մասում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Բրազիլիայի հյուսիս-արևելքում սպասվում են սակավ տեղումներ։

 

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ամռանը, կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ, իսկ տեղումների քանակի կանխատեսումներում առկա է զգալի տարածական փոփոխականություն։

09 Հունիս, 2026 15:17
Վեր