Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում Zarkerak - Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Zarkerak Zarkerak - Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով առաջարկում է քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին սովորել և աշխատել Բեռլինի Բունդեսթագում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի տևողությունը՝ 2027թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026թ. հուլիսի 31-ն է։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները, այդ թվում՝ մասնակ­ցության նախապայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի են Գերմանիայի Բունդեսթագի և Հայաստանում Գերմանիայի դեսպանությանպաշտոնական կայքէջերում:

Լրացուցիչ հարցերի համար դիմել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն։

09 Հունիս, 2026 15:44
Վեր