ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ Zarkerak - ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
Zarkerak Zarkerak - ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ

ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնությունների շրջանակում Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) արտաարեգակնային համակարգերի և ՆԱՍԱ-ի ներկայիս հետազոտությունների մասին դասախոսությամբ հանդես է եկել ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

 

Դասախոսությանը ներկա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների հետ ուշագրավ զրույց է ծավալվել տիեզերական հետազոտությունների, գիտական բացահայտումների ու ԲՏՃՄ ոլորտում առկա կրթական հնարավորությունների մասին։

 

ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն է հայտնում ԵՀՊ-ին և տիեզարական հետազոտությունների, գիտության և նորարարությունների ոլորտում ԱՄՆ առաջատար դերակատարումը նշանավորող այս քննարկման բոլոր մասնակիցներին։

 

09 Հունիս, 2026 16:24
Վեր