Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի Zarkerak - Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի
Zarkerak Zarkerak - Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի
Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի

Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայրաքաղաքի պարեկների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Հունիսի 8-ին՝ ժամը 16․45-ին, Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին 34-ամյա օտարերկրացի տղամարդու։ Իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ նա տեղափոխվեց համայնքային բաժին։
34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով ութ փաթեթ։ Ըստ օտարերկրացու՝ փաթեթներում «կրիստալ» տեսակի թմրամիջոց էր։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։ 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

09 Հունիս, 2026 19:34
Վեր