Էդգար Սևիկյանը հեռացել է «Ակրոնից» Zarkerak - Էդգար Սևիկյանը հեռացել է «Ակրոնից»
Zarkerak Zarkerak - Էդգար Սևիկյանը հեռացել է «Ակրոնից»
Էդգար Սևիկյանը հեռացել է «Ակրոնից»

Էդգար Սևիկյանը հեռացել է «Ակրոնից»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Տոլյատիի «Ակրոնից»։ Այս մասին պաշտոնապես հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը լքել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը վարձակալական պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։ Նա կվերադառնա հունգարական «Ֆերենցվարոշ», որին պատկանում են իր տրանսֆերային իրավունքները:

Հիշեցնենք, որ աջ վինգերը «Ակրոնի» կազմը համալրել էր 2025 թվականի սեպտեմբերին՝ վարձակալական հիմունքներով։ Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը տոլյատիական թիմի մարզաշապիկով բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում (13-ը՝ առաջնությունում, 2-ը՝ Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում) և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt հեղինակավոր պորտալը Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։

«Ակրոն» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։

09 Հունիս, 2026 20:50
Վեր