Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան

Նոյեմբերի 8-ի առավոտյան, քայլելով Ստեփանակերտի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը: Ինչո՞ւ եմ հայտարարել`չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ: Այս ամսին իր ուղերձում հայտնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ամենածանր գիշերն է եղել իր կյանքում․«Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 92, 94 թվականին կորցնելով շատ հարազատներ: Այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

ԱՀ նախագահը նշեց, որ մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: «Եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը։ Ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ տող մեր առաջնագծի ամենաթիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով»,-ասաց Հարությունյանը։

Վեր