Իմ տրամադրած տեղեկությունները հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա. Հովհաննիսյան

Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` "տեղեկատվական հարթության" իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա:

Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա: Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ: Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ՛՛:

 

Վեր