Էրմիտաժի այցելուներին տարհանել են Zarkerak - Էրմիտաժի այցելուներին տարհանել են
Zarkerak Zarkerak - Էրմիտաժի այցելուներին տարհանել են
Էրմիտաժի այցելուներին տարհանել են

Էրմիտաժի այցելուներին տարհանել են

Ռումբի մասին հաղորդման պատճառով Սանկտ-Պետերբուրգի հայտնի Էրմիտաժի այցելուներին սկսել են տարհանել: Այս մասին ասվում է թանգարանի « ВКонтакте»-ի էջում արված գրառման մեջ:

«Ապրիլի 20-ին Էրմիտաժ հաղորդում է ստացվել շենքում տեղադրված ռումբի մասին: Տեղի է ունենում այցելուների տարհանում գլխավոր թանգարանային համալիրի տարածքից»,- ասվում է գրառման մեջ։

Թանգարանի անվտանգության ծառայության աշխատակիցները այժմ ստուգում են ցուցասրահներն ու ծառայողական հատվածները։

20 Ապրիլ, 2022 22:06
Վեր