Երեկ օրվա ընթացքում և մինչև այս պահը ՊԲ որևէ ստորաբաժանում որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. ՊԲ Zarkerak - Երեկ օրվա ընթացքում և մինչև այս պահը ՊԲ որևէ ստորաբաժանում որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. ՊԲ
Zarkerak Zarkerak - Երեկ օրվա ընթացքում և մինչև այս պահը ՊԲ որևէ ստորաբաժանում որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. ՊԲ
Երեկ օրվա ընթացքում և մինչև այս պահը ՊԲ որևէ ստորաբաժանում որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. ՊԲ

Երեկ օրվա ընթացքում և մինչև այս պահը ՊԲ որևէ ստորաբաժանում որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. ՊԲ

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն:

«Ինչպես արդեն հայտարարել էինք ժամեր առաջ, վերահաստատում ենք, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Այս պարագայում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը այլ կերպ, քան քարոզչական սադրանք հնարավոր չէ որակել։

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարության մեջ:

28 Դեկտեմբեր, 2020 13:01
Վեր