Խոշոր ավտովթար Լոռու մարզում Zarkerak - Խոշոր ավտովթար Լոռու մարզում
Zarkerak Zarkerak - Խոշոր ավտովթար Լոռու մարզում
Խոշոր ավտովթար Լոռու մարզում

Խոշոր ավտովթար Լոռու մարզում

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Նվեր Բեգլարյանի վարած ЗИЛ մակնիշի և Հարություն Սրապիոնյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի, պարեկներ Արմեն Ապինյանի, Հազկերտ Մելքոնյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը: 

10 Հունիս, 2022 21:34
Վեր