Էլեկտրոնային հերթագրումների միջոցով հնարավոր կլինի նախապես բժշկի մոտ այց գրանցել և խուսափել հերթերից Zarkerak - Էլեկտրոնային հերթագրումների միջոցով հնարավոր կլինի նախապես բժշկի մոտ այց գրանցել և խուսափել հերթերից
Zarkerak Zarkerak - Էլեկտրոնային հերթագրումների միջոցով հնարավոր կլինի նախապես բժշկի մոտ այց գրանցել և խուսափել հերթերից
Էլեկտրոնային հերթագրումների միջոցով հնարավոր կլինի նախապես բժշկի մոտ այց գրանցել և խուսափել հերթերից

Էլեկտրոնային հերթագրումների միջոցով հնարավոր կլինի նախապես բժշկի մոտ այց գրանցել և խուսափել հերթերից

Էլեկտրոնային առողջապահությունը բուժծառայության որակ և հասանելիություն ապահովող հարթակ է՝ ընդհանուր տեղեկատվական թվային բազա է, որն ապահովում է պացիենտների ճիշտ քայլերի հերթականությունը. ամեն ինչն իրար հետ ապահովում են ժամանակի խնայողություն և պացիենտակենտրոն հարթակ: Այս մասին այսօր տեղի ունեցած Էլեկտրոնային առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

«Ինչն է մեզ նյարդայնացնում, օրինակ՝ պոլիկլինիկայում և ինչ խնդիրներ ենք մենք տեսնում այնտեղ: Դրանք են հերթերը, որոնք սկսում են առաջին հարկից՝ հերթագրում, անկետայի համար կանգնել հերթ, բժշկի սենյակի մոտ կանգնել հերթ, որից հետո, մտնելով բժշկի սենյակ տեսնում ենք տարատեսակ փաստաթղթերի լրացում, հետո նոր բժիշկը զբաղվում է մեզանով, որից հետո տալիս է ինչ-որ փաստաթղթեր՝ դա կլինի անաշխատունակության փաստաթղթեր, կլինի դա դեղատոմս, տեղեկանք, որից հետո գնում ենք բաժնի վարիչի մոտ՝ կնիքի կամ ստորագրության հետևից տնօրենի մոտ՝ նորից հերթեր, ժամանակի կորուստ, իսկ ժամանակը, գիտեք՝ անգին է: Դրա համար, այս ամեն ինչը տեսնելով, մենք մշակել ենք մի հարթակ, որը կոչվում է էլեկտրոնային հերթագրումներ»,- ասաց Ջումաjանն ու հավելեց, որ ամենակարևոր մասն այն է, որ արդեն գործում է  Երևանի պոլիկլինիկաներում:

Նրա խոսքով, հարթակը կարելի է օգտագործել ինչպես հավելվածի միջոցով, այնպես էլ ՝ համակարգչի միջոցով:

«Ընտրելով ձեր բժշկին և օրը, ժամը հերթագրելով, արդեն նախօրոք ձեր փաստաթղթերը պատրաստվում են և բուժքրոջ կողմից անկետան արդեն գտնվում է բժշկի սենյակում, այսինքն, էլ հարկ չի լինում հերթ կանգնել ու վերցնել նաև անկետան, և, միանգամից արդեն մեր ժամին դիմում ենք բժշկի սենյակ»,- ասաց նա:

17 Հունիս, 2022 15:01
Վեր