Ըմբշամարտիկ Արման Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին Եվրոպայի առաջնությունում

Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտիկ Արման Հարությունյանը (45 կգ) մենամարտում պարտության է մատնել թուրք մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հավելենք, որ 51 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Հակոբյանը 0:6 հաշվով եզրափակչում զիջել էր և դարձել արծաթե մեդալակիր։

Ավելի վաղ մեր ըմբիշները ևս 3 բրոնզե մեդալներ են նվաճել։ Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, Սաշա Պետրոսյանը 12:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել բրոնզե մեդալակիր։ 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանն էլ 10:0 հաշվով հաղթել է իտալացի մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ։ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը ևս նվաճել է բրոնզե մեդալ՝ փոքր եզրափակչում 9:3 հաշվով հաղթելով մոլդովացի ըմբշամարտիկին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Այսօր հունիսի 13-ին մեկնարկած առաջնության վերջին օրն է։

Առաջնությանը հայկական պատվիրակությունը ներկայացված էր 19 մասնակիցներով՝ 10-ը՝ հունահռոմեական ոճի, 9-ը՝ ազատ ոճի։ Հունիսի 16-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներն ավարտել են մրցելույթները։ Արդյունքում մեր ըմբիշներին հաջողվել է նվաճել 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է։

19 Հունիս, 2022 22:01
Վեր