«Օտար լեզուներից» միասնական քննությունների նախնական արդյունքները հայտնի են

Հունիսի 10-ին դիմորդները քննություն էին հանձնել «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իսպաներեն», «Իտալերեն») առարկայից։

Արդեն հրապարակվել են միասնական քննությունների նախնական վերլուծությունները: Ըստ այդմ, «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 5570 դիմորդ, քննությանը մասնակցել է 5502-ը: Միջին միավորը եղել է 13.7:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 536 հոգի (7.5-ից ցածր միավոր): 18-20 միավոր հավաքել է 1130 հոգի (20.5 տոկոս):

ԳԹԿ-ի փոխանցմամբ՝ 2021 թվականին «Անգլերեն» առարկայից քննության մասնակիցների թիվը եղել է 4271, միջին միավորը՝ 14.5, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 356 հոգի (8.3 տոկոս), 18-20 միավոր հավաքել է 1233 հոգի (28.9 տոկոս):

«Ֆրանսերեն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է 64 հոգի, մասնակցել է 63-ը, միջին միավորը եղել է 13.4:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 5 հոգի (7.9 տոկոս), 18-20 միավոր հավաքել է 15 հոգի (23.8 տոկոս):

2021թ. «Ֆրանսերեն»-ից քննություն է հանձնել 74 հոգի, միջին միավորը եղել է 14.7, 7.5-ից ցածր ստացել է 6 հոգի կամ 8.1 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 18 հոգի կամ 10.8 տոկոսը:

«Իտալերեն» առարկայից քննություն հանձնած 2 դիմորդից մեկը 19.75 է ստացել, մյուսը՝ 18.5: Իսպաներեն հանձնած մեկ դիմորդ անբավարար է ստացել՝ 7,25, մյուսը 17 է ստացել:

«Գերմաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 94 հոգի: Քննությանը մասնակցել է 93-ը, միջին միավորը եղել է 14.7:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 9 դիմորդ կամ մասնակիցների 9.6 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 35 հոգի կամ մասնակիցների 37.6 տոկոսը: 2021 թվականին «Գերմաներեն»-ից քննություն է հանձնել 84 հոգի, միջին միավորը եղել է 13.6, 7.5-ից ցածր ստացել է 12 հոգի կամ 14.3 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 13 հոգի կամ 15.5 տոկոսը:

20 Հունիս, 2022 20:14
Վեր