Մանրամասն ներկայացվել են առողջապահության նախարարության ընթացիկ ծրագրերը Zarkerak - Մանրամասն ներկայացվել են առողջապահության նախարարության ընթացիկ ծրագրերը
Zarkerak Zarkerak - Մանրամասն ներկայացվել են առողջապահության նախարարության ընթացիկ ծրագրերը
Մանրամասն ներկայացվել են առողջապահության նախարարության ընթացիկ ծրագրերը

Մանրամասն ներկայացվել են առողջապահության նախարարության ընթացիկ ծրագրերը

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպել է առողջապահության նախարարության խորհրդատուների հերթական տարեկան հանդիպումը:

Գերատեսչության խորհրդատուների տարեկան հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության նախարարության ռազմավարության, քաղաքականության առաջնահերթություններն ու օրենսդրական վերջին բարեփոխումները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը։

Կողմերն ընդգծել են առողջապահության նախարարության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի արդյունավետ գործակցությունը և կարևորել միասին աշխատելու շարունակականությունը՝ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման և առողջապահական համակարգերի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։

Երկօրյա աշխատաժողովի ժամանակ մանրամասն ներկայացվել են առողջապահության նախարարության ընթացիկ ծրագրերը, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, բուժաշխատողների էթիկայի կանոնների, շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առողջապահության բնագավառի մասնագիտությունների նոր ցանկի վերաբերյալ։

20 Հունիս, 2022 22:35
Վեր