Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Մոհր քաղաքից 59 կմ դեպի հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 35 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

22 Հունիս, 2022 11:54
Վեր