Մահացել է հայտնի երգիչ Պիեռ Նարցիսը

46 տարեկան հասակում մահացել է ծագումով կամերունցի ռուս երգիչ Պիեռ Նարցիսը, Instagram-ում հայտնել է նրա կինը՝ Վալերյա Կալաչևան։

«Շնորհակալ եմ միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո, Պա… դուք հավերժ կլինեք մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն քեզ հրաշալի դստեր համար: Ես քեզ հանձնում եմ ձեր Ամենակարող հոր ձեռքը: Բարություն, խաղաղություն և սեր»,- գրել է Կալաչևան։

Նա չի նշել ամուսնու մահվան պատճառը։

Նրա դուստրը՝ Կարոլինա Քրիստելը, տեղեկացրել է, որ նա գտնվում էր Մոսկվայում։

Պիեռ Նարցիսը մասնակցել է «Фабрика звезд 2»-ին, որտեղ հայտնի է դարձել «Шоколадный заяц» հիթով։

22 Հունիս, 2022 13:56
Վեր