ԱՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հունիսի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդյունքները։

Այցի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի համանախագահների, ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական 9 մարմինների ներկայացուցիչների, Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնիի  և Ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրեր, նախանշվել դրանց իրագործման ուղիները։

Խորհրդակցությանը Լիբանան և Կիպրոս կատարած այցի մասին հակիրճ  հաշվետվությամբ հանդես է եկել  «Հայ հեղափոխական դաշնակցություն»  խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Նա շեշտել է, որ հագեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրեր՝ հետագա համագործակցության համար։ Այս առումով Ա․ Մոսիյանը հատկապես կարևորել է օտարերկրյա քաղաքական գործիչների հետ հանդիպումները։

22 Հունիս, 2022 20:21
Վեր