Պայթյուն՝ Արմավիրում․ հրդեհ է բռնկվել, Նիվան վերածվել է մոխրակույտի․ կա զոհ

 

 

Այսօր՝ հունիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա լուրջ վնասվածքներ է ստացել։

Այս պահին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի կարգադրությամբ տարածքը սահմանազատվել է և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ կրակի բռնկումով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

23 Հունիս, 2022 13:01
Վեր