Ստեփանակերտում բակերի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Պետական ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 121 հասցեում մեկնարկել են թաղամասի բարեկարգման աշխատանքները, որի մակերեսն ընդհանուր կազմում է որ ընդհանուր ավելի քան 4000 քառակուսի մետր:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ հավելելով թաղամասի բարեկարգումն իրականացնում է «Քարավան» ՍՊ ընկերությունը: Այժմ կատարվում են հողային, եզրաքարերի շարման, ինչպես նաև կոյուղագծի դիտահորերի ու արտաքին ջրահեռացման համակարգի արդիականացման աշխատանքները։

23 Հունիս, 2022 18:04
Վեր