ԱԻՆ-ը Երևանում և Կոտաքում օձերի հայտնաբերման 9 ահազանգ է ստացել

Հունիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զորավան, Պռոշյան և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 7 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

26 Հունիս, 2022 13:22
Վեր