Մոսկվայում հրաժեշտ են տալիս հայտնի ռուս երգիչ Յուրի Շատունովին․ տեսանյութ

Երգիչ Յուրի Շատունովին վերջին հրաժեշտի արարողությունը սկսվել է կիրակի առավոտյան Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Հարյուրավոր մարդիկ եկել են հարգելու Շատունովի հիշատակը, շատերը եկել են սպիտակ վարդերի ծաղկեփնջերով։ Սգո սրահը լցված է սպիտակ վարդերով, արարողությանը հերթապահում են շտապօգնության մեքենաները։ Միջոցառմանը ներկա են երկրպագուներ և գործընկերներ։

26 Հունիս, 2022 12:30
Վեր