Ժամկետային զինծառայողներին մարտական հերթափոխերում աստիճանաբար փոխարինելու են պայմանագրայինները. Սահակ Սահակյան

2022-ի ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13–ից։ Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար ազատվելու են մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Նրանց փոխարինելու են պայմանագրայինները: Այս մասին լրագրողներին հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք։ Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն ըստ նշանակության»,- ասաց Սահակյանը։

Այս տարվա ամառային զորակոչից սկսված ՀՀ ԶՈՒ–ում նոր կարգ է սահմանվել. բոլոր նորակոչիկները ծառայության կանցնեն հրաձգային–ուսումնական գումարտակներում, որտեղ կմնան շուրջ 5 ամիս` մինչև ուսումնական փուլի ավարտը։ Դրանից հետո կտեղափոխվեն վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր։

28 Հունիս, 2022 14:07
Վեր