Խերսոնի մարզը նախապատրաստվում է հանրաքվեի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով Zarkerak - Խերսոնի մարզը նախապատրաստվում է հանրաքվեի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով
Zarkerak Zarkerak - Խերսոնի մարզը նախապատրաստվում է հանրաքվեի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով
Խերսոնի մարզը նախապատրաստվում է հանրաքվեի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով

Խերսոնի մարզը նախապատրաստվում է հանրաքվեի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով

Ուկրաինայի Խերսոնի մարզի (ներկայում գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ) իշխանությունները սկսել են նախապատրաստվել հանրաքվեի, որը կորոշի տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնությանը միացնելու հարցը, հայտարարել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի  ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը Telegram ալիքում հրապարակված տեսանյութում:

«Այո, մենք պատրաստվում ենք հանրաքվեի, և մենք այն կանցկացնենք: Խերսոնի մարզը կորոշի միանալ Ռուսաստանի Դաշնությանը, այն կդառնա լիարժեք սուբյեկտ», - ասել է Ստրեմուսովը:

Մարզի իշխանությունները հանրաքվեի նախապատրաստման համար սկսել են տարածաշրջանում բնակվողների հաշվառման գործընթացը, հավելել է Ստրեմուսովը։

Խերսոնի մարզը գտնվում է Ուկրաինայի հարավում՝ սահմանակից է Ղրիմին։ Մարտի կեսերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարզը գտնվում է ռուսական զորքերի ամբողջական վերահսկողության տակ։ Ապրիլի վերջին մարզում ձևավորվել է ռազմաքաղաքացիական վարչակազմ։ 

29 Հունիս, 2022 17:30
Վեր