Եթե մենք հրաժարվենք այս որոշումից, ամենադառը պտուղները կքաղենք վայրկյաններ իսկ անց. Արցախի նախագահը՝ Բերձորի վերաբերյալ

Ես ինքս էլ դեմ եմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը, բայց երկրի ճակատագիրը պետք է վեր լինի էմոցիաներից: Այս մասին Արցախի Ազգային Ժողովում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` խոսելով Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարության և ներկայիս ճանապարհի տարածքում գտնվող հայաբնակ բնակավայրերի ճակատագրի մասին:

«1992 թվականի մայիսի 18-ին Լաչինն ազատագրող ու Լաչինով առաջացած առաջին խումբի անդամներից մեկը ես էի, բայց այսօր մեր երկրի ճակատագիրն ավելի կարևոր է, քան էմոցիաները։ Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու, բայց Անվտանգության խորհրդով քննարկել ենք ու ամենաճիշտը դա ենք համարել՝ ծածուկ ոչ մեկ ոչ մի բան չի արել։ Եթե մեր որոշումը չեղարկենք, ապա ամենադառը հետևանքները կզգանք վայրկյաններ հետո, իսկ Երևանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները դրա համար պատասխան չեն տալու», - ասաց Հարությունյանը` անդրադառնալով Երևանից որոշակի քաղաքական շրջանակների ԱՀ իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին։

Նշենք, որ Բորձորը շրջանցող Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարության հարցը ամրագրված էր 44-oրյա պատերազմի ավարտին կնքված եռակողմ (Հհայաստան, Ռւոսաստան, Ադրբեջան) պայմանագրով:

30 Հունիս, 2022 16:06
Վեր