Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Միլանի «Ինտեր» տեղափոխվելու մասին:
«Շատ ուրախ եմ միանալու նման մեծ ակումբին: Կներդնեմ առավելագույնը և կտամ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին՝ հասնելու մեր նպատակներին», - Facebook-յան իր էջում գրել է Մխիթարյանը։
Մխիթարյանն ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, այլ մանրամասներ հայտնի չեն:
Մինչ այդ, Մխիթարյանը հանդես էր գալիս «Ռոմա» ակումբում, որի կազմում մասնակցել է 116 հանդիպման՝ դառնալով 29 գոլի հեղինակ։