Մենուա Յարիբեկյանը 2 վստահ հաղթանակից հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում այսօր շարունակում են պայքարը ազատ ոճային ըմբիշները:

Այսօր Հայաստանը ևս 5 ըմբիշ է ներկայացնում: Նրանցից 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը արդեն 2 գոտեմարտ է անցկացրել և ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթել ավստրիացի և չեխ ըմբիշներին: Մենուան դուրս է եկել 1/4 եզրափակիչ:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան 3 հայ ըմբիշ կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ մեկը՝ բրոնզե մեդալի:

02 Հուլիս, 2022 15:12
Վեր