ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն Արարատի մարզի Արարատ համայնքի բնակարաններից մեկում կասեցրել է ապօրինի շինարարությունը և ապամոնտաժել ինքնակամ կցակառույցը:
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը:
Կասեցումն իրականացվել է տեսչական մարմին թեժ գծով ահազանգի հիման վրա:
Աբովյան փողոց, 6 շենք, բնակարան 10 հասցեում կատարված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է, որ վերոնշյալ հասցեի սեփականատերն առանց համապատասխան համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի իրականացնում է կցակառույցի ինքնակամ շինարարություն։