Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք ըմբիշին. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում շարունակում են հաջող մրցելույթները հայ ըմբիշները: Իր առաջին գոտեմարտը հաղթանակով է ավարտել նաև 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը: 1/8 եզրափակչի գոտեմարտում Սերգեյը ժամանակից շուտ 15-4 հաշվով հաղթել է թուրք Աթիլլա Կայան Այդինին: Գոտեմարտը տևել է 3 րոպե 40 վայրկյան:
Հիշեցնենք, որ երկու հաղթանակով է այսօր մեկնարկել Մենուա Յարիբեկյանը, իսկ երեկոյան մեր ըմբիշները կպայքարեն 3 ոսկե և 1 բրոնզե մեդալների համար:

02 Հուլիս, 2022 15:42
Վեր