Մ6 - Սանահին-Սարահարթ - Սանահին գյուղ - Ակներ ճանապարհի հիմնանորոգման մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Մ6 - Սանահին-Սարահարթ - Սանահին գյուղ - Ակներ ճանապարհի հիմնանորոգման մասին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ալավերդիում այսօր դիմավորել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, փոխմարզպետ Գոռ Ասրյանին, Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանին։

Այցելել ենք Ակներ գյուղ, հանդիպել բնակիչներին, ներկայացրել ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընթացքը։

Նախագիծը պատրաստ է, ուղարկվել է փորձաքննության։ Վերջնական հաստատումից հետո կհայտարարվի մրցույթ։ Ճանապարհի հիմնանորոգման նախագծային արժեքը 2.3 մլրդ դրամ է կազմել (շուրջ 5.6 մլն դոլար)։

Կանգառ ենք կատարել Սանահին կայարան թաղամասում, լսել բնակիչների դիտարկումները, ինչպես նաև զույգ կամուրջների շինհրապարակում։ Փոխվարչապետը հետևել է աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ։

Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդի համայնքի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար՛՛:

02 Հուլիս, 2022 19:28
Վեր