Լավ լուր կոնյակագործների համար Zarkerak - Լավ լուր կոնյակագործների համար
Zarkerak Zarkerak - Լավ լուր կոնյակագործների համար
Լավ լուր կոնյակագործների համար

Լավ լուր կոնյակագործների համար

Կառավարությունը կոնյակի սպիրտ արտահանողներին կվերադարձնի պետական տուրքի գումարը։ Այս մասին կառավարության նիստում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կոնյակի սպիրտի վրա սահմանված է տուրք։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նախորդ տարի մենք խաղողի մթերումը կարողացանք ի վերջո կազմակերպել, չնայած ընկերություններն արտաքին շուկաներում խնդիրներ ունեին։

Եվ որպեսզի այս տարվա մթերումները նույնպես կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել, պիտի խթանենք, որ կոնյակի սպիրտն արտահանվի։ Եվ այս որոշումը կապված է նաև դրա հետ՛՛:

 

11 Փետրվար, 2021 14:19
Վեր