Բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարությունում։

«Ժամանակակակից քաղաքակրթության համաձայանությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետեւանքները լինեն կառավարելի:

Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձեւակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետեւաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետեւելն է եւ դա ապահովելը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

 

 

Վեր