2 ծանր և 1 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք. Արցախի ԱՆ-ը՝ վիրավորների վիճակի մասին

2 ծանր և 1 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք, մնացածը միջին և թեթև ծանրության են: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անգելինա Իսախանյանը ներկայացնելով Արցախում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակը: Նա ընդգծեց, որ վիրավոր զինվորների թիվը չի փոխվել՝ 19-ն են այս պահի դրությամբ և հիմնականում ստացել են ԱԹՍ–ի հարվածների հետևանքով բեկորային վնասվածքներ։

Նախարարությունից նաև հայտնեցին, որ զինծառայողները գտնվում են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, սակայն կան զինծառայողները, որոնք տեղափոխվել են Երևան.

«Հստակ թիվ չենք կարող ասել, որովհետև միգուցե այս պահին էլ են տեղափոխվում Երևան: Հստակ ինֆորմացիայի դեպքում նախարարն անպայման ելույթով հանդես կգա»,- նշեց Անգելինա Իսախանյանը:

04 Օգոստոս, 2022 15:09
Վեր