Իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրների մեծ մասը լուծվել է. վարչապետը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին Zarkerak - Իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրների մեծ մասը լուծվել է. վարչապետը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին
Zarkerak Zarkerak - Իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրների մեծ մասը լուծվել է. վարչապետը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին
Իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրների մեծ մասը լուծվել է. վարչապետը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին

Իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրների մեծ մասը լուծվել է. վարչապետը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին

«Անդրադառնանք Տաթև-Աղվանի հատվածին: Նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց, ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ և շահագործման հանձնվեց, բայց հետագայում՝ այս տարի մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ խնդիրներ ուներ՝ փոսեր էին գոյացել: Մենք ըստ էության տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ և հիմա իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրների մեծ մասը լուծվել է և մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղ փոսերի հարցը պետք է լուծենք»,- այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանն անդրադառնալով այս թեմային՝ նշեց, որ հիմա 500 մետրից էլ քիչ է մնացել.

«Հավանաբար վաղն այլևս փոսեր չենք ունենա, ամբողջոովին ասֆալտածածկ կլինի: Երրորդ շերտի տեղադրման գործընթացն արդեն սկսվել է, մոտ 5.8 կիլոմետր տեղադրվել է: 90 տոկոսով վստահ ենք, որ ճանապարհը կկարողանա բեռնատարներին սպասարկել, բայց կարող են լինել որոշ տեղեր, որտեղ խնդիրներ կծագեն: Ենթադրում ենք, որ երրորդ շերտի տեղադրումն այդ առումով հարցը կկարգավորի»,- նշեց Սանոսյանն ու հավելեց, որ այդ հատվածում արդեն կշեռք է տեղադրվելու:

11 Օգոստոս, 2022 11:25
Վեր