Առևտրի կենտրոնում պայթած պահեստը՝ վերջերս տուգանվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել

Քաղաքաշինության, հրդեհային և տիխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջվա պայթած պահեստը՝ վերջերս տուգանվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել։

Այս մասին հայտնել է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և քսան տուժած։

14 Օգոստոս, 2022 15:30
Վեր