«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով 14 տուժած է տեղափոխվել հիվանդանոց. 3-ը երեխաներ են

14 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ: Այս մասին հայտնել է Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ըստ Ստեփանյանի պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 20 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։

14 Օգոստոս, 2022 15:33
Վեր