ԱՆ-ից հերքում են 5 տարեկան երեխայի մահանալու մասին տարածվող տեղեկությունները

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է՝ 

«Համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը»: 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից էլ հայտնում են, որ 5-ամյա մի աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

14 Օգոստոս, 2022 16:00
Վեր