Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին․ ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, օգոստոսի 14-ի երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

 

14 Օգոստոս, 2022 17:13
Վեր