Հաստատված զոհը 40-45 տարեկան տղամարդ է․ ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գտնվող ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանից լրագրողները հետաքրքրվեցին առևտրի կենտրոնում պայթյունի պատճառների մասին։

«Դեռ չունենք, ոչ մի տեղեկություն չունենք»,- ասաց Փամբուխչյանը։

Վիրավորները, Փամբուխչյանի խոսքով, մոտ 30-ն են։

«Նոր երկու կնոջ՝ երկու քույր էին, կարողացանք փլատակների տակից դուրս բերել, բավականին ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Մինչ այդ էլի տեղափոխվածներ կային՝  նաև իրենց ոտքով, իրենց ուժերով որ գնացել են հիվանդանոց և մեկ հաստատված զոհ․ տղամարդ է՝ 40-45 տարեկան»,- ասաց ԱԻ նախարարը։

Հստակեցնող հարցին՝ զոհն առևտրի կենտրոնի աշխատակիցների՞ց է, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց․ «Չենք կարող ասել»։

14 Օգոստոս, 2022 16:41
Վեր