«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի՝ 3 կողմից փլուզման վտանգը պահպանվում է․ ԱԻՆ

Սուրմալու առևտրի կենտրոնի շենքի՝ 3 կողմից փլուզման վտանգը պահպանվում է, այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻ նախարարությունը հայտնել էր, որ  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։  Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 34 տուժածի բուժօգնություն ստանալու մասին։

14 Օգոստոս, 2022 17:00
Վեր