Էրզրումում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ-ադրբեջանական առաջին դիմակայությունը ավարտվեց Հայաստանի հաղթանակով։
42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամա Մուստաֆաևայի նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Դեռևս առաջին ռաունդում հայ մարզուհին նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Երրորդ ռաունդում մրցավարը երկրորդ անգամ հաշիվ բացեց։ Արդյունքում՝ հայ մարզուհին վստահ հաղթանակ տարավ 5։0 հաշվով։